ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ազգային արժույթը, նախևառաջ, տվյալ պետության պետականության խորհրդանիշն է

Ազգային արժույթը, նախևառաջ, տվյալ պետության պետականության խորհրդանիշն է
30.11.2023 | 06:45

1993-ից մինչև այսօր Հայաստանը 3 անգամ սեփական արժույթի տեսակներ է թողարկել, որոնք գեղեցիկ են իրենց արտաքին տեսքով, գուցե՝ աշխարհում ամենագեղեցիկներից մեկը, բայց արդյո՞ք դրանք պետականության ու ազգային արժեքների կրողներ են․ չէ՞ որ փողը ամենամեծ քարոզչամիջոցներից մեկն է։

Հայկական դրամի վրա մեր մշակույթի, գիտության ու հոգևոր գործիչների նկարներն են, որոնք մեծ ավանդ են ունեցել Հայոց պատմության մեջ, բայց որևէ տեսակի վրա չկա Հայոց թագավորների պատկեր։ Բացառություն է կազմում 100.000 դրամի վրա Աբգար թագավորի նկարը, որը, սակայն, ոչ այնքան պետականության, որքան Հիսուս Քրիստոսի հետ նրա առնչության համար է։

Նայեք ամերիկյան դոլարին՝ բոլորը ԱՄՆ-ի նախագահների նկարներով են։ Նայեք ռուսական ռուբլուն՝ ազգային հերոսների կամ թագավորների արձանների պատկերներ են։ Թուրքերին եք սիրում օրինակ բերել, նայեք թուրքական լիրան՝ բոլորի մի կողմում պարտադիր Քեմալ Աթաթուրքի պատկերն է, և միայն դարձերեսին է որևէ մշակույթի կամ գիտության գործչի նկար։ Ադրբեջանական մանաթի մի երեսին անպայման պետականության ու «հին պատմական» հուշարձան է կամ ադրբեջանցի որևէ պետական գործչի նկար։ Վրացական լարիի վրա հիմնականում անվանի պատմաբանների կամ պոետների նկարներ են, բայց չեն մոռացել Թամարա թագուհուն պատկերել։

Ազգային արժույթը տվյալ պետության, նախևառաջ, պետականության խորհրդանիշն է, որն ամեն օր կիրառվում է այդ պետության բնակիչների կողմից, կամա թե ակամա մարդիկ նայում են այդ փողի վրա, իրենց կամքից անկախ կարդում գրվածը, և այն, ինչ գրված է այդ փողի վրա, մտնում է մարդկանց, հանրության ենթագիտակցության մեջ։

Որքան շատ պետականությունը, ազգային պետությունը դառնա մարդկանց կյանքի անբաժան մաս, այնքան շատ մարդիկ կսիրեն իրենց երկիրն ու այնքան ավելի շատ տեր կկանգնեն նրան։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ